Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ԼՂՀ ԱԳ նախարարը հանդիպել է Տոլոսայի քաղաքապետի հետ

ԼՂՀ ԱԳ նախարարը հանդիպել է Տոլոսայի քաղաքապետի հետ
15.09.2014 | 19:10

ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը այցելել է Բասկերի Երկրի Տոլոսա քաղաք և հանդիպել քաղաքապետ Իբայ Իրիարտե Սան Վիսենթեի հետ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Բասկերի Երկրի միջև ապակենտրոնացված համագործակցության հեռանկարների շուրջ, անդրադարձել են Տոլոսայի և Արցախի քաղաքների միջև կապերի հաստատման հնարավորությանը։
Տոլոսան գտնվում է Գիպուսկոա նահանգում, Օրիա գետի հովտում։ Հիմնվել է 1256 թ., ունի 15 հազար բնակիչ։ Բասկերի Երկրի կարևորագույն պատմամշակութային կենտրոններից է։ 19-րդ դարում եղել է Բասկերի Երկրի մայրաքաղաքը։

Դիտվել է՝ 931

Մեկնաբանություններ